Վերադառնալ

Արևային կայան Դարպաս գյուղում

Լոռու մարզի Դարպաս գյուղում գործող Սննդի կետի համար ԷկոՎիլ ընկերությունն իրականացրել է նախագիծ՝ տեղադրելով արևային կայան և արևային ջրատաքացուցիչներ։ Արևային կայանը, որի հզորությունը կազմում է 12,32 կՎտ, ապահովում է հաստատության էներգիայի կարիքները՝ նվազեցնելով էլեկտրաէներգիայի ծախսերը և նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանը։

May 23, 2025
Արևային կայան Դարպաս գյուղում
Նախագծի վայր
Լոռու մարզ, գ․Դարպաս
Դրվածքային հզորություն
12.32 կվտ
Տարեկան արտադրողականություն
16600 կՎտԺ
Տարեկան խնայողություն
1100000 դրամ

Նախագծի մասին

ԷկոՎիլ ընկերությունը տեղադրել է նաև արևային ջրատաքացուցիչներ՝ 200լ և 360լ տարողությամբ, որոնք օգտագործում են արևի էներգիան՝ արդյունավետորեն տաքացնելով ջուրը: Արևային ջրատաքացուցիչները հուսալի, էկոլոգիապես մաքուր և տնտեսող լուծում են, որոնք իդեալական են գյուղական և քաղաքային միջավայրերում։