Վերադառնալ

Արևային կայան Սարդարապատ ռեստորանի համար

ԷկոՎիլ ընկերության կողմից տեղադրված 100,65 կՎտ հզորությամբ արևային կայանը ռեստորանին կբերի տարեկան 7․576․000 դրամ խնայողություն, իսկ ածխաթթու գազի արտանետումները կնվազեն տարեկան 81 տոննայով:

May 23, 2025
Արևային կայան Սարդարապատ ռեստորանի համար
Նախագծի վայր
Արմավիրի մարզ
Դրվածքային հզորություն
100,65 կՎտ
Տարեկան արտադրողականություն
151000 կՎտԺ
Տարեկան խնայողություն
7․576․000 դրամ

Նախագծի մասին

Արմավիրի մարզում գործող հայտնի Սարդարապատ ռեստորանային համալիրը միացել է ԷկոՎիլ ընկերության արևային գործընկերների շարքին՝ տեղադրելով 100,65 կՎտ հզորությամբ ժամանակակից արևային կայան։

 

Այս կայանը տարեկան կբերի շուրջ 7․576․000 դրամ ֆինանսական խնայողություն ռեստորանի համար՝ էապես նվազեցնելով էլեկտրաէներգիայի ծախսերը։

 

Բացի տնտեսական մեծ օգուտից, արևային կայանը տարեկան կկրճատի ածխաթթու գազի արտանետումները շուրջ 81 տոննայով։ Սա մեծ քայլ է ինչպես ռեստորանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար, քանի որ էկոլոգիապես մաքուր էներգիայի օգտագործումը նպաստում է շրջակա միջավայրի պահպանմանը և կայուն զարգացմանը։

 

Սարդարապատ ռեստորանն այսուհետ կօգտվի բացառապես արևից ստացված էլեկտրաէներգիայից, որն անվճար հոսանքով կապահովի համալիրի բոլոր կարիքները։ ԷկոՎիլի նորարարական լուծումները ապահովում են ինչպես կայուն էներգիայի հուսալի աղբյուր, այնպես էլ երկարաժամկետ ֆինանսական և բնապահպանական օգուտներ։

 

Միացեք ԷկոՎիլ ընկերության արևային գործընկերների ընտանիքին և անցեք էկոլոգիապես մաքուր էներգիայի։ Լրացուցիչ խորհրդատվության և առաջարկների համար դիմեք մեր մասնագետներին։