Վերադառնալ

Արևային կայաններ և ջրատաքացուցիչներ UNDP-ի համար

UNDP - EcoVille համագործակցության շրջանակներում տեղադրվել են արևային կայանններ և ջրատաքացուցիչներ: Ժամանակակից արևային համակարգերը կառույցներին կապահովեն տաք ջրով և հոսանքով՝ համայնքներին բերելով լրացուցիչ ֆինանսական խնայողություն։ Բարեգործական նախաձեռնությունն իրականացվում է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի աջակցությամբ։

May 23, 2025
Արևային կայաններ և ջրատաքացուցիչներ UNDP-ի համար
Նախագծի վայր
Կոտայքի մարզ
Դրվածքային հզորություն
10 կՎտ
Տարեկան արտադրողականություն
15000 կՎտԺ
Տարեկան խնայողություն
750000

Նախագծի մասին

Արևային կայաններ և ջրատաքացուցիչնեեր գյուղական համայնքների համար․ UNDP – EcoVille համագործակցություն

 

ԷկոՎիլ ընկերությունը շարունակում է ակտիվորեն իրականացնել Հայաստանի գյուղական համայնքներում արևային կայանների և ջրատաքացուցիչների տեղադրումը։ UNDP-ի հետ ԷկոՎիլի համագործակցության շրջանակներում, «Կայուն համայնքներ» ծրագրի աջակցությամբ, տեղադրվել են արևային համակարգեր, որոնք ապահովում են համայնքներին տաք ջրով և էլեկտրաէներգիայով՝ զգալիորեն նվազեցնելով նրանց կոմունալ ծախսերը։

 

Այս նախաձեռնությունն ուղղված է գյուղական համայնքների տնտեսական զարգացմանը, շրջակա միջավայրի պահպանմանը և էներգետիկ անվտանգության բարձրացմանը։ Տեղադրված արևային համակարգերն էապես բարձրացնում են կառույցների էներգաարդյունավետությունը, իսկ արևային ջրատաքացուցիչները ապահովում են մշտական տաք ջրի մատակարարում՝ էապես բարելավելով համայնքների կենցաղային պայմանները։

 

ԷկոՎիլը, օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ, մեծ ուշադրություն է դարձնում կանաչ էներգիայի տարածմանը և կայուն զարգացմանը։ Այս նախագծերը ոչ միայն աջակցում են համայնքների կայուն զարգացմանը, այլև նպաստում են ածխածնի արտանետումների նվազեցմանը՝ երկարաժամկետ դրական ազդեցություն թողնելով շրջակա միջավայրի վրա։

 

Համագործակցեք ԷկոՎիլի հետ՝ իրականացրեք Ձեր համայնքում արևային կայանների և ջրատաքացուցիչների տեղադրում և դարձեք այս կարևոր բնապահպանական ու սոցիալական ծրագրի մասը։