Վերադառնալ

Արևային կայաններ Չինվան ՍՊԸ-ի համար

Չինվան ՍՊԸ-ի համար տեղադրված 43,2 կՎտ հզորությանբ արևային կայանը տարեկան կբերի 3․000.000 դրամի խնայողություն:

May 23, 2025
Արևային կայաններ Չինվան ՍՊԸ-ի համար
Նախագծի վայր
Լոռու մարզ
Դրվածքային հզորություն
43,2 կՎտ
Տարեկան արտադրողականություն
58000 կՎտԺ
Տարեկան խնայողություն
3000000 դրամ

Նախագծի մասին

Չինվան ՍՊԸ-ն ընտրեց ԷկոՎիլ՝ որպես հուսալի արևային գործընկեր

 

Չինվան ՍՊԸ-ն, որը մասնագիտացած է գյուղատնտեսական տեխնիկայի արտադրության և վերանորոգման ոլորտում, միացավ ԷկոՎիլի արևային գործընկերների մեծացող ցանցին՝ նպատակ ունենալով նվազեցնել արտադրական ծախսերն ու անցնել կայուն էներգետիկ համակարգի։ Ընկերության համար Լոռու մարզում տեղադրվեց 43.2 կՎտ հզորությամբ արևային կայան, որն արդեն իսկ ապահովում է 58,000 կՎտԺ տարեկան արտադրողականություն և մոտ 3․000․000 ՀՀ դրամի խնայողություն։

 

Ինչու՞ են առաջատար ընկերությունները վստահում ԷկոՎիլին

 

ԷկոՎիլը արևային էներգիայի ոլորտում ունի տարիների փորձ և հստակ նպատակ՝ նպաստել Հայաստանի էներգետիկ անկախությանն ու բիզնեսների զարգացմանը՝ մաքուր էներգիայի միջոցով։ Մենք առանձնանում ենք մի շարք առանցքային առավելություններով, որոնք դարձնում են մեզ հուսալի և երկարաժամկետ գործընկեր.

 

Անհատական մոտեցում և ճշգրիտ նախագծում

 

Մենք չենք առաջարկում «մեկ չափը բոլորի համար» լուծումներ։ ԷկոՎիլը յուրաքանչյուր բիզնեսի համար իրականացնում է մանրակրկիտ  վերլուծություն, տարածքի ուսումնասիրման հիման վրա պատրաստում է օպտիմալ նախագծում, ինչը ապահովում է կայանի առավելագույն արդյունավետությունը։

 

Որակյալ սարքավորումներ և մոնիտորինգ

 

Մեր կողմից տեղադրվող վահանակները դասվում են Tier 1 կատեգորիայում՝ համալրված լինելով առաջատար ինվերտորներով և մոնիթորինգի համակարգերով, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին։ Այս ամենը երաշխավորում է կայանի բարձր հուսալիությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ շահագործումը։

 

Փորձագիտական թիմ և ամբողջական սպասարկում

 

ԷկոՎիլում աշխատում են ոլորտի լավագույն ինժեներները, էներգետիկները և տեխնոլոգները, ովքեր առաջնորդում են յուրաքանչյուր նախագիծ՝ 0-ից մինչև ամբողջական տեղադրում և հետագա սպասարկում։

 

Պարզ հետգնում 3–5 տարվա ընթացքում

 

Մեր հաճախորդները ստանում են ներդրած գումարի վերադարձ շատ կարճ ժամանակահատվածում՝ շնորհիվ բարձր արտադրողականության և կայուն խնայողության։